Հայ-ռուսական խումբը քննարկում է հայկական երկաթուղու հարցերը

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ քննարկելու հայկական երկաթուղու խնդիրները։ Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության խոսնակը։

Քննարկումն ընթանում է փակ դռների հետևում, առանց լրատվամիջոցների մասնակցության։

Աշխատանքային խումբը ստեղծվել էր հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։

Հայկական կողմից այն ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար

Երևանը տարեսկզբից առաջարկում էր, որ հայկական երկաթուղիների կառավարումը Մոսկվան փոխանցի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ռուսական կողմը մերժում էր՝ զգուշացնելով, որ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած մոտ 400 միլիոն դոլարի ներդրումները:

Հոկտեմբերին, երբ Երևան այցելեց «Ռուսական երկաթուղիների» տնօրենն ու հանդիպեց վարչապետ Փաշինյանի հետ, կողմեիրը ոչ թե պայմանագիրը դադարեցնելու, այլ ճիշտ հակառակը՝ աշխատանքները միասին շարունակելու մասին հայտարարեցին:

Հայ-ռուսական աշխատանքային խումբը ստեղծվեց հենց այս հանդիպումից հետո: Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ այն պետք է առաջարկներ ներկայացնի՝ հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:

Ռուսական ընկերությունը 30 տարով է ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը, ժամկետը լրանում է 2038 թվականին, այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027-ի օգոստոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցովԱշխատանքային խումբը պետք է ասի՝ պատրա՞ստ են ռուսները ներդրումներ անել հայկական երկաթուղում2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ