Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Բայրամովի այցը տեղի է ունենում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության ֆոնին, որը ծագել էր, երբ թուրք պաշտոնյաները քննադատել էին ադրբեջանական դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի կառավարության որոշումը: Ադրբեջանը դա միջամտություն էր համարել իր ներքին գործերին և իր հերթին քննադատել թուրք պաշտոնյաներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըՀոկտեմբերի 30-ին էլ նախատեսված է Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների հանդիպումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նրան հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու գագաթնաժողովին:
Թուրքիան հյուընկալում է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, 29-ը հոկտեմբերի, 2026 թ.
Սակայն ո՛չ թուրքական, ո՛չ էլ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրություններում չէր նշվում, թե արդյոք Ալիևը կմասնակցի։ Middle East Eye-ը գրել էր, որ Անկարան փորձել է համոզել Ալիևին մասնակցել այդ միջոցառմանը:
Ադրբեջանի նախագահական կայքում որևէ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք Ալիևը կմասնակցի միջոցառմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հիջաբի շուրջ վեճը «կարող է խաթարել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները»Այս ֆոնին Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Էրդողանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան կապված են պատմության փորձությանը դիմակայած բարեկամության և եղբայրության իրական կապերով։
Ալիևը նշել է, որ 2021 թվականին Շուշիի հռչակագրի ստորագրմամբ երկու երկրների միջև հարաբերությունները «բարձրացան ամենաբարձր՝ դաշնակցային մակարդակի և ձեռք բերեցին որակապես նոր իմաստ ու էություն»։