Դատարանը սկսեց քննել երկրորդ նախագահի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն կոմիետի միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանն արդեն կալանքի տակ է երկու ամիս։
Նրանից բացի, կալանավորված է նաև ավագ որդին։ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն այս պահին ևս քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորված է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս:
Նախկին նախագահը մեղադրյալ է նաև Մարտի 1-ի գործով, մեղքը չի ընդունում: Նախկին նախագահը 2018-ից հետո 4-րդ անգամ է կալանավորվել, վերջինի նախօրեին սրտի վիրահատություն էր տարել:
Քոչարյանները մեղքը չեն ընդունում, գործը քաղաքական հետապնդում են համարում, վարչապետ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար: