Իրանն ու Ռուսաստանը երբեք այսքան սերտ չեն համագործակցել. Արաղչի

Իրանն ու Ռուսաստանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան այսօր, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ Թեհրանում ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Մենք քննարկել ենք բոլոր հարցերը՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, այդ թվում՝ Լիբանանին, Պաղեստինին, Ուկրաինային և Եմենին առնչվող թեմաները։ Կենտրոնացել ենք նաև տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա», - X-ում գրել է Իրանի արտգործնախարարը։

Լավրովը Թեհրան էր ժամանել երեկ։ Այցի ընթացքում նա հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան «պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության լուծմանը»Լավրովը ժամանել է Իրան Եթե ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները, Հորմուզի նեղուցը կվերաբացվի․ Արաղչի