44–օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովյաննիսյանի հայրը «անհանդուրժելի» է որակում 6-րդ տարելիցի օրը Հանրայինի եթերում տոնական համերգի հեռարձակումը։
«Ով արել ա՝ ինքը պետքա ամենակոշտ պատասխանը ստանա։ Անկախ նրանից՝ ինքը կլինի ծրագրի ղեկավարը, ՀԸ տնօրենը, իմ հորեղբոր որդին, թե իմ ծնողը․ ով ուզումա՝ լինի, պիտի պատասխանատվություն կրի»,- երեկ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 27-ին, մինչ հազարավոր զոհերի հարազատներ «Եռաբլուր» էին բարձրանում, Հանրայինի եթերում Թաթա Սիմոնյանն էր երգում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Աղ լցրեցին ցավի վրա». Հանրայինի համերգն ու հանրային արձագանքըՀամացանցում զայրույթի ալիքից հետո անգամ համերգը չընդհատվեց, ավելին, կեսգիշերանց էլ վերահեռարձակվեց։
Առաջինը ներողությունը խնդրեց Թաթան՝ կատարվածն անվանելով «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։ Ու միայն հաջորդ օրը կեսօրին լռությունը խախտեց Հանրայինը՝ ներողություն խնդրելով «սխալի» համար։
Միջադեպից օրեր անց, սակայն, դեռ չի պարզաբանվել՝ ում սխալն է եղել, ով կամ ինչպես է պատասխանատվություն կրելու դրա համար։
Հերոսի հոր համար «չափից շատ» է նաև որդու նկարը ջնջված տեսնելը
Արտակ Հովհաննիսյանը։ Պայքարի խորհրդանիշ դարձած նկարը օրերս էր, հոր համար անակնկալ, ջնջվել Հաղթանակ զբոսայգու պատից։
«Ցանկացած գործողություն, երբ որ արվում է տղաների հետ կապված, բարի լինեն ծնողներին գոնե զգուշացնենք, ոչ թե կարդանք կամ լսենք լրատվականներից»։
Արտակ Հովհաննիսյանին սփոփել է քաղաքապետարանի խոսնակի պարզաբանումը։
Ասաց՝ այդ պատերի տակ, այդ նկարների տակ, ինչ ասես անում են, կեղտոտում են, մաքուր չեն պահում, որը հարիր չէ։«Ես չեմ ողջունում նկար ջնջելը, անկախ ամեն ինչից, բայց այն հանգամանքը, որ պետք է լինի մի տեղ պատկեր ու այդտեղ պետք է աղտոտվի, ու դա մեր հասարակությունն է անում»։
«Կառուցողական զրույցից» հետո սպասում է՝ հասկանալու, թե ինչ կփոխարինի ջնջված պատկերին․- «Կլինի նկարի տեսքով, թե քանդակի տեսքով, ինչ տեսքով որ կքննարկվի, այդ տեսքով էլ, վերջնական որոշումը ես կկայացնեմ, իմ հավանությունը կտամ։ Եթե էսօր մենք չենք կարողանում մեկին արժևորենք, ոնց կկարողանանք մյուսներին էլ արժեվորել»։
Որդու նկարը ջնջվել է, բայց հերոսի հայր կոչումն իրենից չեն կարող խլել, ասում է։
«Իմ անունը հերոսի հայր ա, իմ անունը պետական պաշտոնյա չի, և էդ ամեն ինչը տվել ա իմ որդին, տվել ա հանրությունը, ոչ մեկ ինձ չի տվել ու ոչ մեկ իմ ձեռքից չի կարա խլի»։
Ավելին՝ «Ազատության» ռեպորտաժում․