Առաջին ալիքը ներողություն է խնդրել 44-օրյայի տարելիցի օրը համերգ ցուցադրելու համար։
«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը», - ասված է Առաջին ալիքի հայտարարությունում։
Հանրայինից նշել են, որ չեն փորձի տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով և ներողություն են խնդրել կատարվածի համար։
Սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքի եթերում ցուցադրվել էր երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը։ Երգիչ Թաթա Սիմոնյանը ևս ներողություն է խնդրել կատարվածի համար՝ սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրումն անվանելով «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։ Նա միաժամանակ նշել է, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է և եթեր է հեռարձակվել առանց իր հետ համաձայնեցնելու։
Այդ օրը լրացավ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեց տարին։