Բաքվից «գրոհը», «եկեղեցում ճգնաժամը», ընդդիմությունում կսմիթներն ու Տիգրանաշենում ծառատունկը

Հայաստանյան քաղաքական շաբաթվա գլխավոր ելույթը հնչեց Երևանից ավելի քան 9000 կմ հեռավորության վրա՝ Նյու Յորքում։ Սա Նիկոլ Փաշինյանի 6-րդ ելույթն էր ՄԱԿ-ի ամբիոնից։

Դիմելով ՄԱԿ-ի կենտրոնակայանում հավաքված համաշխարհային առաջնորդներին՝ Նիկոլ Փաշնյանը թեմաների բավական լայն շրջանակի անդրադարձավ՝ հունիսի 7-ի ընտրություններից մինչև Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերություններ։

Ամենաուշագրավը, սակայն, 17 րոպեանոց այդ ելույթի այն հատվածն էր, որտեղ Հայաստանի վարչապետը բավական երկար ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ, թեև շատ մեղմորեն, սակայն որոշեց հակաճառել Ադրբեջանի իշխանություններին․- «Հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում, երբեմն պաշտոնական մակարդակում կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Կարծում եմ՝ մենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադբեջանը ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար ավելի արժեքավոր են, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը»։

«Կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը» խիստ պարկեշտ բառակապակցության տակ ակնհայտորեն թաքնված էին այն դժգոհությունները, որոնք կուտակվել էին Երևանում, հատկապես Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևի և Բաքվում հավատարմագրված արևմտյան դեսպանների գանձասարյան հայտնի շրջագայությունից հետո։

Հայկական քրիստոնեական սրբավայրերից մեկի՝ Գանձասարի դեմ ադրբեջանական գրոհը միակը չէր, որին այս շաբաթ ստիպված եղավ դիմակայել հայ առաքելական եկեղեցին։

Ավելին՝ «Ազատության» տեսանյութում.