Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ ու Կոտայքի մարզի Արզնի համայնքներում, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Թումանյանում ընտրությունն անցնում է առանց ընդդիմության․ առաջադրված միակ քաղաքական ուժը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։

Հինգ տարի առաջ Թումանյանը համայնքի ղեկավար էր ընտրվել իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով՝ հաղթելով ՔՊ-ի թեկնածուին։ Այս անգամ նա արդեն իշխող կուսակցության ցուցակով է մասնակցում ընտրություններին՝ առանց մրցակցի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չնայած խոստմանն՝ «Ուժեղ Հայաստանը» նահանջեց. 19 համայնքից մեկի ընտրությանը կմասնակցեն

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին․ քննարկվում են նաև դաշինքներԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները