4000 ընտրող ունեցող Թումանյան համայնքում երկու շաբաթից մի թեկնածուով՝ առանց ընդդիմության տեղական ընտրություններ տեղի կունենան: Առաջադրված միակ կուսակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է:
Թումանյանում քարոզչական պաստառներ չկան, ընտրությունների մասին հիշեցնող միակ բանը ընտրական տեղամասերի պատուհաններին փակցված ընտրացուցակներն են: Ընտրողներն՝ իրենց գործերին, ոմանք անգամ չգիտեին, որ ընդամենը մի քանի օրից ավագանի են ընտրելու:
5 տարի առաջ Թումանյանում իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սուրեն Թումանյանը հաղթել էր ՔՊ-ական թեկնածուին: Այս անգամ արդեն 5 տարի ղեկավարած համայնքապետը իշխող կուսակցության ցուցակով է հանդես՝ առանց մրցակցի: Տեղացիները դժգոհ էլ չէին, որ քվեարթերթիկում մի անուն կլինի ու ընտրության հարցում դժվարություններ չեն ունենա:
Թեև ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել էին, որ ակտիվորեն մասնակցելու են տեղական ընտրություններին, բայց Թումանյանում այդպես էլ պասիվ մնացին:
Թումանյանի կազմում են Դսեղն ու հարակից գյուղերը: Թումանյանի համայնքապետ Թումանյանը պնդում է՝ համայնքը զարգացման է գնացել, ոռոգման համակարգն են վերականգնել, 100 հա անմշակ վարելահող մշակովի է դարձել: Ըստ նրա՝ 2021-ի համեմատ 100-ով ավելացել է բնակչության թիվը:
Ավելին՝ տեսանյութում