Գագիկ Ծառուկյանին նորից հարցաքննում են

Հարցաքննության համար Քննչական կոմիտե տեղափոխվող Գագիկ Ծառուկյանը ողջունում է աջակիցներին, Երևան, 24-ը հուլիսի, 2026թ.

Կալանավորված «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Գործարարի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված:

70-ամյա Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը մի քանի տասյակ ձայնով չհաղթահարած ԲՀԿ-ի առաջնորդը, որ խորհրդարանական ընտրություններում հաճախ էր հայտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում, կալանավորվեց հուլիսին: Նա ամռան ընթացքում մի քանի անգամ արդեն նույն գործով հարցաքննվել է: