Դատարանն արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին կոշտ քննադատած տղամարդուն

Դատարանը քիչ առաջ արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին կոշտ քննադատած ու ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանին:

Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանել էր նրան: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն, խուզարկել տունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ատելության խոսք». վարչապետին ուղղված խոսքերից հետո շենգավիթցին ճաղերի հետևում է

Ավետիսյանին ոստիկանական մեքենան էին տեղափոխել հղի կոնջ ու ծեր մոր ներկայությամբ: «Բռնի կերպով ամուսնուս կանդալները հագցրեցին և տանում են՝ հրելով բոլորիս, տարեց մորը, այ սրանք», - հրապարակված տեսագրությունում ասում էր Ավետիսյանի կինը:

Տղամարդուն մեղադրանք էին առաջադրել խուլիգանության հոդվածով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ատելության խոսք». վարչապետին ուղղված խոսքերից հետո շենգավիթցին ճաղերի հետևում էԽուզարկվել է Փաշինյանին կոշտ քննադատած գործարարի տունը, կալանավորելու միջնորդություն կաՓաշինյանին կոշտ քննադատած գործարարը 1 ամսով կալանավորվեցՎարչապետին կոշտ քննադատած տղամարդը մեկ ամսով կալանավորվեց, փաստաբանը պնդում է՝ հանցանք չկաՎարչապետին կոշտ քննադատած տղամարդն ազատ արձակվեց կալանքիցԴատախազությունը հրաժարվել է մեղադրանք առաջադրել կաթողիկոսին «սատկացնելու» մասին հայտարարած տղամարդուն