ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել. Վահագն Հովակիմյան

«ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել», - այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարուցպատասխանի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հօվակիմյանը

«Դուք Վենետիկի հանձնաժողովին եք մեջբերում անում, ասում եք՝ ընտրությունների արդյունքների չեղարկումը պետք է լինի բացառիկ ու համաչափ միջոց, հետաքրքիր է՝ ԿԸՀ-ն ինչպե՞ս է գնահատել արդյունքների չեղարկման համաչափությունը, ու դրա հետևանքով փոխվել է խորհրդարանի քաղաքական կազմն ու ընդդիմադիր ուժը զրկվել է մանդատներին: Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ», - հարց ուղղեց «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց. «ԿԸՀ որոշումներին տրվել է իրավական գնահատական: ԿԸՀ որոշումների իրավաչափ լինելը հաստատել է ՀՀ բարձրագույն իրավական մարմինը, այն է՝ Սահմանադրական դատարանը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ի ընտրություններից հետո անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: ԿԸՀ-ն 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ հայտարարեց՝ նշելով, որ անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա:

Երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, ինչի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» բավարար մանդատներ ստացավ վճռորոշ քվեարկությունների համար:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 58 287 քվե կամ 3.9893 տոկոս, հետևաբար՝ ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չէ: Խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիրը», ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները: