Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել

Ախիվային լուսանկար: Հրդեհ՝ Յարոսլավլի մարզի Պալկինո նավթի պոմպակայանի տարածքում, 14-ը հունիսի, 2026

Ուկրաինան անօդաչուներով գիշերը հարձակվել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, ինչի հետևանքով գործարանը վնասվել է, հրդեհ է բռնկվել, հայտնել է նահանգապետ Միխայիլ Եվրաևը:

«Նավթավերամշակման գործարանին վնաս է հասցվել։ Հրշեջները արագ աշխատում են հրդեհը մարելու համար։ Ընկած բեկորները նաև կոտրել են մի քանի բնակելի շենքերի ապակիները և վնասել մեքենաները», - գրել է նա՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Նրա խոսքով՝ Յարոսլավլի մարզում անօդաչուների հարձակման անմիջական սպառնալիք ներկայումս չկա։ Ավելի ուշ նա հայտնել է, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է:

Ռուսական զինուժը գիշերը Յարոսլավլի մարզում, ընդհանուր առմամբ, ուկրաինական 65 անօդաչու են խոցել, հավելել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չնայած Թրամփի պնդմանը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածում են էներգետիկ օբյեկտներին ԱԹՍ-ները Տագանրոգում հարվածել են Ozon-ի պահեստին, Սիզրանում՝ նավթագործարանի, Կիևում տուժած կաԿրեմլը ողջունում է Թրամփի կոչը՝ դադարեցնել հարվածները ՌԴ-ում դիզվառելիքի արտադրությանըԹրամփ. Զելենսկին պետք է դադարեցնի հարվածները Ռուսաստանում դիզվառելիքի արտադրությանըՈւկրաինացիներն անօդաչուներով հարձակվել են Կուբանի Սլավյանսկի և Նիժնեկամսկի վրա, կան զոհերՌուսաստանի մի շարք շրջաններ անօդաչուների հարձակման տակ են․ կան զոհեր ու վիրավորներ