ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու օգտին

ԱՄՆ կոնգրեսը, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ է քվեարկել Իրանում պատերազմի դադարեցման օգտին՝ հաստատելով բանաձևը, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է շարունակել պատերազմն Իրանում առանց Կոնգրեսի համաձայնության, տեղեկացնում է The Guardian-ը:

Բանաձևին, որն ստացել է 220 «կողմ» և 204 «դեմ» քվե, աջակցել են Ներկայացուցիչների պալատի յոթ հանրապետականներ, որոնցից երեքն առաջին անգամ կողմ են քվեարկել: Նախորդ անգամ ևս բանաձևին մի քանի հանրապետականներ էին միացել և քվեարկել հակամարտությանը վերջ դնելու օգտին։

Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվեց Պենտագոնի զեկույցը, ըստ որի՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է առնվազն 38 միլիարդ դոլար, հակամարտության հետևանքով ԱՄՆ-ն սպառազինության պաշարների պակաս ունի, որի վերականգնման համար կարող է պահանջվել հինգ տարի։

Օրենքի ուժ ունենալու համար բանաձևը պետք է հավանության արժանանա նաև Կոնգրեսի մյուս պալատի՝ Սենատի կողմից, ապա նոր ներկայացվի նախագահի ստորագրմանը:

Նախորդ բանաձևերից ոչ մեկը չի հասել նախագահի սեղանին, որոնց վրա Թրամփը գրեթե անկասկած վետո կդնի, գրում է The Guardian՝ հավելելով, որ սա, հավանաբար, Իրանի պատերազմի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում վերջին քվեարկությունն է միջանկյալ ընտրություններից առաջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը սպառազինության պաշարների հնարավոր պակասի է բախվել․ ՊենտագոնԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ՎՏԲ բանկի նկատմամբ՝ Իրանի հետ կապերի պատճառովԻրանը հայտնել է, որ մեկ օրում ամերիկյան 2-րդ MQ-1 անօդաչուն է խոցել ՀորմուզումԱՄՆ-ն բաց է Իրանի հետ գործարքի համար. ԹրամփՀորմուզի հարցով հանդիպումը հետաձգվել է, Իրանը 77 նավի «սև ցուցակ» է հրապարակել