Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ՎՏԲ բանկի նկատմամբ՝ Իրանի հետ կապերի պատճառով

Թեհրանում ՎՏԲ բանկի ցուցանակը, արխիվ
Թեհրանում ՎՏԲ բանկի ցուցանակը, արխիվ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ՎՏԲ բանկի նկատմամբ՝ երկրի խոշորագույն վարկատուներից մեկին մեղադրելով Իրանին օգնելու մեջ, որպեսզի այն կարողանա խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ ՎՏԲ-ն թղթակցային հարաբերություններ է հաստատել պատժամիջոցների տակ գտնվող իրանական ֆինանսական հաստատությունների հետ, գրասենյակներ է բացել Իրանում, քայլեր է ձեռնարկել առևտուրը հեշտացնելու համար և օգնել է միլիարդավոր դոլարների իրանական ակտիվների տեղափոխմանը։

Պատժամիջոցների կիրառումն իրականացվում է Թեհրանի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական պատերազմի շրջանակում, որը մեկնարկել է անցյալ ամիս և նպատակ ունի բացահայտելու և խափանելու համար ցանցերը, որոնք Իրանն օգտագործում է եկամուտ ստանալու, պատժամիջոցներից խուսափելու և կառավարությանն ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին ֆինանսավորելու համար:

Ռուսաստանի մեծությամբ երկրորդ խոշորագույն ֆինանսական հաստատությունը՝ ՎՏԲ-ն, արդեն իսկ ԱՄՆ լայնածավալ պատժամիջոցների տակ էր՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմի պատճառով։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի թիրախավորել այն հաստատությունները, որոնք ֆինանսական կամ տեխնոլոգիական աջակցություն են ցուցաբերում Իրանին, և զգուշացրել, որ պատժամիջոցներից խուսափելուն նպաստող օտարերկրյա բանկերը կարող են բախվել երկրորդական պատժամիջոցների։

«Ֆինանսների նախարարությունը չի հանդուրժի ռեժիմին որևէ աջակցություն և կշարունակի նույնականացնել, բացահայտել և մեկուսացնել Իրանին աջակցողներին»,- ասել է նախարարը։

ԱՄՆ-ն վերջերս Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում գործող ընկերությունների և ֆինանսական ցանցերի դեմ ձեռնարկված մի շարք սահմանափակող գործողություններ է արել, մինչ Վաշինգտոնը փորձում է փակել Թեհրանի համար հասանելի այլընտրանքային ուղիները։

Ռուսական այս բանկը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում: ՎՏԲ բանկ-Հայաստանը 2007-ից ամբողջղությամբ պատկանում է Ռուսաստանի ՎՏԲ բանկին:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG