Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից արևելք գտնվող օդային տարածքում մեկ օրում ամերիկյան երկրորդ MQ-1 անօդաչու թռչող սարքն է խոցել, հաղորդում է իրանական կիսապաշտոնական Mehr News գործակալությունը։
Ամերիկյան կողմը դեռ չի հաստատել լուրը:
Իրանական Mehr կիսապաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ իրանական ուժերի կողմից վերջին օրերին ռազմավարական այս ջրային ուղում և դրա շուրջը տեղի ունեցող գործողությունների ընթացքում խոցված MQ-1 անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է չորսի։
MQ-1-ն ԱՄՆ-ում մշակված անօդաչու թռչող սարք է, որը հիմնականում օգտագործվում է հսկողության և հետախուզության համար, սակայն որոշ տարբերակներ կարող են նաև զենք կրել։
Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն մի քանի շաբաթ անց կողմերը խախտեցին հրադադարը: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն և Իրանը պարբերաբար հարվածներ են հասցրել միմյանց։
Հունիսի վերջին Շվեյցարիայում կայացած հանդիպումից ի վեր ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել։