Հորմուզի հարցով Օմանում այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է

Հորմուզի նեղուցը, արխիվ

Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի քննարկման նպատակով Օմանում Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է, X-ում հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին։

«Կոնսենսուսի հասնելու շահերից ելնելով՝ վաղը Սալալայում նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք շարունակում ենք հանձնառու լինել մեր տարածաշրջանում կայունությանը և երկարատև համագործակցությանը նպաստող երկխոսության խթանմանը», - գրել է նա։

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, մեջբերելով Արտաքին գործերի նախարարության Պարսից ծոցի հարցերով գրասենյակի գլխավոր տնօրենին, հայտնում է, որ Օմանի հանդիպումը հետաձգվել է «տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով և Թեհրանի ու Մասկատի համատեղ որոշմամբ»։

Հորմուզի նեղուցում, որն աշխարհում նավթի փոխադրումների կարևոր ուղիներից մեկն է, ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով իրավիճակը մնում է լարված: Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, իսկ հիմա օրական շատ քիչ նավեր են անցնում:

Reuters-ը, վկայակոչելով նավագնացության հետևող ծառայությունների տվյալները, հայտնում է, որ նեղուցով հանգստյան օրերին օրական կտրվածքով 10-ից էլ քիչ նավ է անցել, ինչը զգալիորեն ցածր է 10-օրյա միջին ցուցանիշից, որը կազմում է օրական 14 նավ։

Երեկ էլ Հորմուզում արկը իրանական նավի է հարվածել, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել:



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզում արկը իրանական նավի է հարվածել, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ը սահմանափակել է իր պաշտպանությամբ Հորմուզով անցնելու ժամանակըՓեզեշքիանն ասել է, որ կողմ չէ պատերազմի շարունակմանը, բայց պետք է ուժեղացնեն երկիրըԻրանը հայտարարել է, որ Հորմուզում ամերիկյան ջրային դրոն է խոցելԱՄՆ-ն իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանն էլ հայտարարել է՝ Հորմուզում 10 նավի է հարվածել, 2-ը՝ ամերիկյան