Ապօրինի գույքի գործերով բռնագանձվել է ավելի քան 15 միլիոն դոլար. դատախազություն

Ապօրինի գույքի գործերով բռնագանձվել է ավելի քան 15 միլիոն դոլար, «Ազատությանը» հայտնում է Գլխավոր դատախազությունը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ընդունումից մինչ օրս կնքվել է 11 հաշտության համաձայնություն: Հաշտության համաձայնությունների արդյունքում՝ հօգուտ Հայաստանին փոխանցվել է 8 անշարժ և 2 շարժական գույք, իսկ հաշտության համաձայնությունների դրամական արժեքը (գույք և դրամական միջոց) ընդհանուր կազմում է՝ 5.552.009.134 դրամ, այսինքն, ավելի քան 15 միլիոն դոլար», - մասնավորապես նշում է դատախազությունը:

Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանի այս տարվա մարտին ներկայացված տվյալներով՝ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը շուրջ 612 միլիարդ 592 միլիոն դրամ է, այսինքն ավելի քան մեկուկես միլիարդ դոլար:

Այսօր ավելի վաղ Արդարադատության նախարարությունը հայտնել, որ առաջիկայում նախատեսում է փոփոխություններ կատարել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է օրենքից հանել նաև «հաշտության համաձայնությունը»։

Օրենքից «հաշտության համաձայանության» դրույթի դուրս բերման մասին այսօր ավելի վաղ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե հանձնարարել է այդ կարգավորումը վերացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հաշտության համաձայնությունը» կհանվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքից«Ապօրինի ձեռք բերված կոշիկն էլ վերցնելու ենք». Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը