Արդարադատության նախարարությունն առաջիկայում նախատեսում է փոփոխություններ կատարել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է օրենքից հանել նաև «հաշտության համաձայնությունը»։
Օրենքից «հաշտության համաձայանության» դրույթի դուրս բերման մասին այսօր ավելի վաղ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե հանձնարարել է այդ կարգավորումը վերացնել:
Նախարարությունից տեղեկացրեցին, որ փոփոխության նախագիծը արդեն մշակված է և համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո նախատեսվում է առաջիկայում այն դնել հանրային քննարկման: