ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատասխանում է լրագրողների հարցերին, Բարանկիլյա, Կոլումբիա, 8-ը սեպտեմբերի, 2026 թ.

Ամերիկյան ուժերը կշարունակեն թիրախավորել իրանական նավթատարները՝ ի պատասխան ամերիկյան ռազմանավերի վրա իրանական հարձակումների, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի տնտեսապես «խեղդել» Թեհրանին։

«Ի վերջո, նրանք շարունակում են կրակել մեր ռազմածովային նավերի վրա, և երբ նրանք կրակում են մեր ռազմանավերի վրա, նրանք գին են վճարում տանկերներին մեր հարվածների տեսքով: Նրանք շատ տանկերներ են կորցնում»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։

«Նրանք կշարունակեն գին վճարել դրա համար, մինչդեռ մենք կշարունակենք տնտեսապես խեղդել նրանց»,- հավելել է նա։

Մինչ այդ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ վեց ամսից ավելի տևած պատերազմը կավարտվի նոյեմբերին անցկացվելիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից «անմիջապես» հետո:

«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո», քանի որ Իրանն այլևս չի կարող դիմանալ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, թե Թեհրանն այս ընտրությունների վրա «ազդելու հուսահատ փորձեր» է անում:

Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին համաձայնագիրը: ԱՄՆ-ն շարունակում է Իրանի ծովային շրջափակումը՝ ի թիվս անցած ամիս հայտարարված տնտեսական խիստ պատժամիջոցների: Վերջին շաբաթներին կողմերը կրկին սկսել են պարբերաբար հարվածներ հասցնել միմյանց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել հարձակումները Հորմուզում, և $10 մլն խոստանում իրանցի գեներալի մասին տեղեկության համար Իրանը հայտարարել է, որ ամերիկյան 2 նավի և 8 լցանավի է հարվածել ՀորմուզումՎաշինգտոնը Թեհրանի հետ չի բանակցի, քանի դեռ չեն դադարել Հորմուզում նավերի վրա հարձակումները․ ՎենսՆեթանյահու․ Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ»Իրանը Ծոցում ԱՄՆ բազաների է հարվածել, սպառնում է ասիմետրիկ հարվածներով