Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների

Քեշմ կղզու օդային տեսարան, որը բուն Իրանից բաժանված է Քլարենս նեղուցով

Համառոտ

  • Իրանական IRNA և Fars լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ մի քանի պայթյուններ են լսվել Սիրիկ քաղաքում և Մինաբ շրջանում։

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան զինուժը գիշերը հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների:

Իրանական IRNA և Fars լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ մի քանի պայթյուններ են լսվել Սիրիկ քաղաքում և Մինաբ շրջանում։

Ըստ Fars-ի՝ պայթյուններ են եղել նաև Քեշմ կղզում: Հղում անելով Հորմոզգան նահանգապետին՝ լրատվամիջոցը հաղորդում է, որ պայթյունները լսվել են ծովի կողմից՝ Հորմուզի նեղուցում:

Ամերիկյան կողմը տարածաշրջանում իրականացված որևէ ռազմական գործողության մասին չի հայտարարել:

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը սրվել է օգոստոսի վերջին՝ շուրջ մեկամսյա դադարից հետո։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտարարել է, որ ամերիկյան 2 նավի և 8 լցանավի է հարվածել ՀորմուզումՎաշինգտոնը Թեհրանի հետ չի բանակցի, քանի դեռ չեն դադարել Հորմուզում նավերի վրա հարձակումները․ ՎենսՆեթանյահու․ Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ»Իրանը Ծոցում ԱՄՆ բազաների է հարվածել, սպառնում է ասիմետրիկ հարվածներով Իրանը Քուվեյթում և ԱՄԷ-ում ԱՄՆ ռազմաբազաների է հարվածել