ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակման ընթացքում սեպտեմբերի 7-ի դրությամբ ամերիկյան ուժերը Պարսից ծոցում 94 առևտրային նավի են ստիպել փոխել ուղղությունը։
Կենտրոնական հրամանատարությունը նաև նշել է, որ այս ընթացքում ԱՄՆ զինված ուժերը շարքից հանել են երեք նավ և ստուգումներ ու խուզարկություններ են անցկացրել ևս երկուսում։
ԱՄՆ ռազմական շտաբն ընդգծել է, որ այս միջոցառումները ձեռնարկվել են Իրանի ծովային շրջափակման լիակատար պահպանումն ապահովելու համար։
ԱՄՆ-ն Իրանի ռազմածովային շրջափակմանը զուգահեռ անցած ամիս նաև տնտեսական խիստ պատժամիջոցներ է սկսել կիրառել Թեհրանի նկատմամբ: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմի օրերին փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Հիմա, սակայն, նեղուցով քիչ նավեր են անցնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը սպառնում է հարվածել Ծոցում ամերիկյան էներգետիկ ընկերություններին ԱՄՆ-ի կողմից Հորմուզի շրջափակումը վնասում է նաև գլոբալ ազատ առևտրին. ԲաղայիԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են իրանական երեք նավթատարԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել հարձակումները Հորմուզում, և $10 մլն խոստանում իրանցի գեներալի մասին տեղեկության համարՎաշինգտոնը Թեհրանի հետ չի բանակցի, քանի դեռ չեն դադարել Հորմուզում նավերի վրա հարձակումները․ Վենս