ԱՄՆ-ի կողմից Հորմուզի շրջափակումը վնասում է նաև գլոբալ ազատ առևտրին. Բաղայի

Էսմայիլ Բաղայի, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող տնտեսական պատերազմը ուղղված չէ միայն Իրանի դեմ, քանզի այն նաև վնասում է համաշխարհային ազատ առևտրին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային։

Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ն, լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի Իրանի դեմ իր «ագրեսիայի» և իրանցի ժողովրդի դեմ «հանցագործությունների» համար։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում երկիրը բախվում է Միացյալ Նահանգների կողմից շարունակական ռազմական ագրեսիայի և անօրինական գործողությունների, որոնք սկսվել են փետրվարի 28-ին՝ սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ», - ասել է նա։

«ԱՄՆ տնտեսական պատերազմը հարկադրանքի և անօրինական միջոցառումների նոր ալիք է, որն ուղղված չէ միայն Իրանի, այլև միջազգային հանրության, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, երկրների ինքնիշխանության և ազատ առևտրի դեմ»,- հավելել է նա։

ԱՄՆ-ն ռազմածովային շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ, որպեսզի արգելի Իրանից նավթի արտահանումը: Անցած ամիս էլ Վաշինգտոնը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական նոր ու խստագույն պատժամիջոցների մասին, որոնց շրջանակում երրորդ երկրներին զգուշացվել է չհամագործակցել Իրանի հետ, այլապես նրանք ևս կհայտնվեն պատժամիջոցների տակ:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանը կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս «արգելված գոտի» ստեղծելու մասին, որն ուղղված է այն նավերի դեմ, որոնք, ըստ Իրանի, փորձում են անցնել ջրային այս ուղիով առանց Թեհրանի թույլտվության:

Տնտեսական դժվարությունների բախվող Իրանի կառավարությունն այսօր հայտարարել է, որ բարձրացնում է բենզինի գինը այն սպառողների համար, որոնք ամսական ավելի քան 110 լիտր վառելիք են օգտագործում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը բարձրացնում է բենզինի գինը ամսական 110 լիտրից ավելի սպառողների համարԻրանը Հորմուզից դուրս «արգելված գոտի» կստեղծիԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են իրանական երեք նավթատարՎաշինգտոնը Թեհրանի հետ չի բանակցի, քանի դեռ չեն դադարել Հորմուզում նավերի վրա հարձակումները․ ՎենսԻրանը Ծոցում ԱՄՆ բազաների է հարվածել, սպառնում է ասիմետրիկ հարվածներով