Երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ». Լավրով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ», Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և որ կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։

«Հայկական երկաթուղիները» 2008-ից հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիներին», պայմանագրի ժամկետը պետք է ավարտվի 2038-ին։ Վերջին ամիսներին վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում:

Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է՝ եթե Հայաստանը դադարեցնի կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչ այսօր:

Հայաստանի իշխանությունները պնդում են՝ Ռուսաստանի հետ կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը կորցնում է տարածաշրջանի երկաթուղային ցանցին միանալու և արևելք-արևմուտք բեռների տեղափոխման տարանցիկ երկիր դառնալու մրցակցային առավելությունը, քանի որ ըստ վարչապետի, արևմտյան երկրները չեն ցանկանում Ռուսաստանի հետ գործ ունենալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հաստատում է՝ Աստանայի հետ քննարկվել է TRIPP-ին Ղազախստանի հնարավոր մասնակցությունը«Հարավկովկասյան երկաթուղին» ավելի քան 30 մլրդ ռուբլու ներդրումներ է արել Հայաստանում. ԶախարովաՌԴ ԱԳՆ-ն կարծում է, թե «Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ-ին «Հարավկովկասյան երկաթուղու» հարցում»