Զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը հոդվածով:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Քննչականը չի բացահայտում ձերբակալվածի ինքնությունը:

Օգոստոսի 19-ին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է:

Այս գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, նա կալանավորվել է:

Զինվորները դրսում վազել են երեկոյան ժամը 9-ի սահմաններում, երբ ըստ կարգացուցակի պետք է զորամասում լինեին: «Ազատության» տեղեկությամբ՝ Ճամբարակի զորամասի սպան նրանց պատժել է, հանձնարարել վազել զրահաբաճկոններով ու սաղավարտներով, որովհետև նորակոչիկները ճաշարանում իրենց աղմկոտ են պահել։ Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանել այս տեղեկությունը, միայն հայտնել են, որ ծառայողական քննություն է նշանակվել։

Մամուլի տեղեկություններով՝ ձերբակալվածը ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետն է, ով էլ ենթադրաբար պատժել էր զինվորներին՝ նրանց ստիպելով վազել Ճամբարակ-Վահան ճանապարհին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է ՀՀ-ում». Պապիկյան«Ահավոր քաոսային վիճակ էր». ո՞ւմ հրամանով և ինչո՞ւ էին ուշ ժամի զինվորները զորամասից դուրս՝ ավտոճանապարհին վազում «Գազ-53» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, մեկը մահացել է. վարորդը ձերբակալվել է