Մատչելիության հղումներ

«Գազ-53» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, մեկը մահացել է

Ճամբարակ տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների․ որոնցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում։

Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով, ըստ գերատեսչության հաղորդագրության, ընթանում է քննություն:

XS
SM
MD
LG