Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից առաջադրված նախկին փաստաբան Հարություն Հարությունյանն ընտրվեց Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ կողմ 56, դեմ 48 ձայների հարաբերակցությամբ:

«Ուժեղ Հայաստանը» Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Իրինա Յոլյանին:

Անցած ուրբաթ իշխանությունը երկրորդ փորձից ընտրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ընտրվել է Լիաննա Մանուկյանը:

Խորհրդարանի 12 հանձնաժողովներից 11-ի նախագահներն արդեն ընտրվել են։

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:

«Ուժեղ Հայաստան»-ը առաջադրել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածությունները: