Ռուսաստանի վեց կուսակցություններ 2021-2025 թվականներին նվիրատվություններ են ստացել ընկերություններից, որոնք եկամուտներ ունեն նաև երկրի սահմաններից դուրս, պարզել է «Յաբլոկո» կուսակցության Հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնը՝ ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվությունները։
Խոսքը «Եդինայա Ռոսիա», «Սպրավեդլիվայա Ռոսիա», ԼԴՊՌ, Կոմունիստական կուսակցություն, «Նովիե Լյուդի» և «Ռոդինա» կուսակցությունների մասին է։ «Յաբլոկո»-ի հաշվարկով՝ ամենամեծ գումարը՝ շուրջ 812 միլիոն ռուբլի, ստացել է իշխող «Եդինայա Ռոսիա»-ն։ Կուսակցության դոնորների արտասահմանյան կապերը, ըստ հետազոտության, ընդգրկում են 51 երկիր, որոնցից 22-ը Ռուսաստանում համարվում են «ոչ բարեկամական»։
«Յաբլոկո»-ն այս տվյալները հրապարակել է այն բանից օրեր անց, երբ Ռուսաստանի Գերագույն դատարանը կուսակցությանը հեռացրեց Պետդումայի ընտրություններից՝ պատճառներից մեկը նշելով արտերկրից ստացված նվիրատվությունները։ «Յաբլոկո»-ն պնդում է, որ խոսքը 16 հազար 900 ռուբլու մասին է, որը հետագայում վերադարձվել է փոխանցողներին։
Կուսակցությունում հայտարարում են՝ եթե նույն չափանիշը հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ, ապա ընտրություններից պետք է հեռացվեն նաև խորհրդարանական բոլոր կուսակցություններն ու «Ռոդինա»-ն։