Գերմանիայի հետ Ուկրաինայի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ չեն եղել. Գալուզին

Ռուսական կողմը Ուկրաինայի կարգավորման հարցով Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ Ուկրաինայի կարգավորման հարցով որևէ պաշտոնական շփում չի եղել և չկա, և դժվար թե դրանք հնարավոր լինեն՝ հաշվի առնելով Գերմանիայի քաղաքական ղեկավարության չափազանց ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունն ու գործնական քայլերը», - նշել Գալուզինը։

ԱԳ փոխնախարարը նշել է նաև, որ հասարակական խմբերի ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփումներ են տեղի ունեցել։ «Ինչ վերաբերում է ռուսական և գերմանական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումներին, դրանք եղել են և շարունակվում են», - ընդգծել է ռուս դիվանագետը։

Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Բեռլինում Գերմանիայի դաշնային կանցլերի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր.«Հուլիսի կեսին Բաքվում կայացել են Ռուսաստանի և Գերմանիայի պատվիրակությունների գաղտնի բանակցությունները, որոնց մասին ադրբեջանական իշխանությունները անգամ տեղյակ չեն եղել»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ արձագանքել էր՝ Կրեմլը «տեղեկություններ չունի» Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների ենթադրյալ հանդիպման մասին: