Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Դրան նախորդած մեկ այլ որոշմամբ նա ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Մակունցը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինում է Արայիկ Հարությունյանին, որին վարչապետը չվերանշանակեց։ Հարությունյանը խորհրդարանական ընտրություններից հետո վերցրեց պատգամավորի մանդատը։

Լիլիթ Մակունցը 2021-2025 թվականներին եղել է Հայաստանի դեսպանը Միացյալ Նահանգներում։ Մինչ այդ նա շուրջ երկուսուկես տարի ղեկավարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Մակունցն ընտրվել էր պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, սակայն ինքնաբացարկ էր հայտնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կադրային հնարավոր փոփոխություններ կառավարությունում. ովքե՞ր կարող են հեռանալԿԸՀ-ն հրապարակեց նոր Ազգային ժողովի կազմը Ինքնաբացարկի դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից և ՔՊ-ից․ ովքեր չեն վերցնի պատգամավորական մանդատըՔՊ-ից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել կառավարության անդամները