Մատչելիության հղումներ

ՔՊ-ից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել կառավարության անդամները

«Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև մարզպետներ և ՏԻՄ այլ պաշտոնյաներ:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգներում նախկին դեսպան, ՔՊ-ական Լիլիթ Մակունցն է հրաժարվել պատգամավորական մանդատից: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հաստատվում են լուրերն ու Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը, նրանից ճշտել չի հաջողել:

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած ուժերի պատգամավորները մանդատները կստանան այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։


XS
SM
MD
LG