Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի ուղղությամբ

Իսրայելը երկրորդ օրն անընդմեջ հրթիռակոծել է Գազայի հատվածը, զոհվել է առնվազն ինը պաղեստինցի։ Զինվորականները հայտարարել են, որ հարվածները թիրախավորել են Համասի էլիտար «Նուխբա» ուժերի երկու հրամանատարների։ Պաղեստինի իշխանությունների խոսքով, մինչդեռ, դրանց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը այսօր հայտարարել է, թե Իսրայելը, որն արդեն վերահսկում է Գազայի հատվածի 70 տոկոսը, պետք է լիակատար վերահսկողություն հաստատի տարածքի նկատմամբ։

Քոհենը վարչապետ Նեթանյահուի անվտանգության կաբինետի անդամ է, կառույց, որը վերահսկում է երկրի անվտանգության և դիվանագիտական քաղաքականությունը։

Թեև անցած հինգշաբթի նախագահ Թրամփը հայտարարել էր, թե հակամարտությունը դադարեցնելու շուրջ առաջընթաց է գրանցվել, երբ «Համաս»-ը համաձայնել է զինաթափվել, ռազմական գործողությունները լիովին չեն դադարել։

2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ հրադադարի կնքումից ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 1230 պաղեստինցի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է «Համաս»-ի լիակատար զինաթափման շուրջ «պատմական համաձայնության» մասին