Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

Լիլիթ Մակունց, արխիվ

ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար: Այդ մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լիլիթ Մակունցը Միացյալ Նահանգներում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարել է 2021-2025 թվականներին, մինչ դեսպան նշանակվելը երկուսուկես տարի ղեկավարել էր Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախորդ հինգ տարիներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արայիկ Հարությունյանը:

Թե՛ Մակունցը և թե՛ Հարությունյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր են ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, նախկին դեսպանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել կառավարության անդամներըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԿԸՀ-ն հրապարակեց նոր Ազգային ժողովի կազմը Կադրային հնարավոր փոփոխություններ կառավարությունում. ովքե՞ր կարող են հեռանալ