Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը հաստատել է վարչապետ Էնդի Բըրնհեմի ներկայացրած կառավարության առաջին կազմը։
Ֆինանսների նախարար է նշանակվել նախկին պաշտպանության նախարար Ջոն Հիլը՝ փոխարինելով Ռեյչել Ռիվզին։ Արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդ Միլիբենդը։ Իրենց պաշտոններում մնացել են ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը և աշխատանքի նախարար Փեթ Մաքֆադենը։ Առողջապահության նախարար է նշանակվել Իվետ Կուպերը, բնակարանաշինության նախարար՝ Անջելա Ռեյները, բիզնեսի, նորարարության, գիտության և առևտրի նախարար՝ Ջոնաթան Ռեյնոլդսը, կրթության նախարար՝ Լյուսի Փաուելը։
Էնդի Բըրնհեմն վարչապետի պաշտոնը ստանձնել է երեկ՝ Քիր Սթարմերի հրաժարականից հետո։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ։
Արձանագրելով, որ ինքը Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է՝ վերջին տասը տարում, Բընհեմը հայտարարել է՝ «մենք պետք է ընդունենք, որ բավականաչափ արդյունավետ չենք եղել»:
Իր առաջին ուղերձում Բըրնհեմը խոստացել է կրճատել ծախսերը, պայքարել անօթևանության դեմ և խթանել երիտասարդների զբաղվածությունը։