Էնդի Բըրնհեմը այսօր ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը՝ խոստանալով սկսել «10-ամյա ծրագիր», որը կլուծի Մեծ Բրիտանիայի առաջընթացին խոչընդոտող հիմնարար խնդիրները։
«Դա չի նշանակում է, որ ես պատրաստվում եմ այստեղ լինել 10 տարի։ Խոսքը կառուցվածքային փոփոխությունների մասին է», - հայտարարել է նա Դաունինգ սթրիթում՝ առաջին ելույթում՝ խոստանալով բրիտանացիների կարիքները դնել կառավարության ուշադրության կենտրոնում։
Արձանագրելով, որ ինքը Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է՝ վերջին տասը տարում, Բընհեմը հայտարարել է՝ «մենք պետք է ընդունենք, որ բավականաչափ արդյունավետ չենք եղել»:
Բընհեմը նշել է, որ օտարերկրյա առաջին առաջնորդները, որոնց հետ նա հեռախոսազրույց կունենա, կլինեն ԱՄՆ -ի ու Ուկրաինայի նախագահները։
Էնդի Բընհեմը այս պաշտոնում փոխարինում է Քիր Սթարմերին, ով հրաժարական տվեց հունիսի վերջին: Դաունինգ սթրիթում սա վարչապետի արդեն յոթերորդ հրաժարականն էր անցած գրեթե տասը տարվա ընթացքում։