«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց:
Մանուկյանին այսօր առավոտյան իր բնակարանից ձերբակալեցին ու Քննչական տարան: Ձերբակալությունից ժամեր անց դատարանը սկսեց քննել նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
Ընտրություններին Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ ցուցակով մասնակցած Մանուկյանին Քննչականն մեղադրանք է առաջադրել մայիսի վերջին կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործով: «Մայր Հայաստան»-ի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որ նաև ԲՀԿ ցանկի երկրորդ համարն էր, մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածով: Արեգնազ Մանուկյանին իրավապահներն այսօր մեղադրանք առաջադրեցին պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածով:
Փաստաբան Տիրայր Կարապետյանի փոխանցմամբ՝ Մանուկյանը մեղադրանքն «անհեթեթ է» որակում: