Մխիթար Հայրապետյանը ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում. վարչապետ

Մխիթար Հայրապետյան, արխիվ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ինքը քննարկումների արդյունքում չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը անդրադարձավ նաև Ալեն Սիմոնյանին. «Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք․ լուծումներ կլինեն»։

Անցած ամսվա վերջին, ՔՊ վարչությունը փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին: Ալեն Սիմոնյանը հայտաարրել է, որ չի վերցնի նաև մանդատը: Նա նշել է, որ հետագայի հետ կապված որևէ պայմանավորվածություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չունի, քննարկում էլ չի եղել: Երբ Փաշինյանը որևէ բան կառաջարկի՝ կքննարկեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ որոշեցին փոխարինել Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով. հրաժեշտ խորհրդարանին