Ռուսաստանը սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունը

Ռուսաստանը սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունն ու քանակը՝ ի պատասխան Արևմուտքի կողմից մատակարարվող սպառազինության։

«Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորների՝ հավելյալ անօդաչուներ, հրթիռներ և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև դրանք Ռուսաստանում քաղաքացիական թիրախների դեմ օգտագործելու մտադրությունը աննկատ չի մնա և կստանա պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածքում պատասխան հարվածների քանակի և հզորության համապատասխան աճով», - այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ժամեր առաջ Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել էր Ռուսաստանի վերջին հարձակումը Կիևի վրա և նշել, որ ՆԱՏՕ-ի՝ Անկարայում այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ «Աշխատում ենք ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթի վրա»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Զանգվածային հարձակում» Կիևի վրա. կան տասնյակ զոհեր և վիրավորներ