Մատչելիության հղումներ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ «Աշխատում ենք ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթի վրա»

Եվրոպական միությունը շարունակում է աշխատանքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունման ուղղությամբ, այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա դատապարտել է անցած գիշեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված հարձակումները և նշել, որ ՆԱՏՕ-ի՝ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման հարցը։

«Անցյալ շաբաթ հատկացրել ենք առաջին 4 միլիարդ եվրոն՝ Ուկրաինայի պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների զարգացման համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային փաթեթից։ Շուտով կհատկացվի ավելին»,- վստահեցրել է Եվրահանձնաժողովի նախագահը։


XS
SM
MD
LG