Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը չարձագանքելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելը չարձագանքելուն:

«Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Փաշինյանը:

Նախօրեին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտգործնախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ է հայտարարել՝ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկվանից լուռ է, իսկ իշխող ՔՊ-ականները հրաժարվում են արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԳՆ-ը լռում է, ՔՊ-ականները հրաժարվում են արձագանքել Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը