Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը կուսակցության աջակիցների, նաև ընտրողների հետ։
Հանդիպման մասնակիցներից մեկն «Ազատության» հետ զրույցում ասաց. «Իմ հասկանալով վերցնում են մանդատները և այդ գործիքով փորձելու ենք նաև փողոցը գեներացնել»:
Մեկ այլ մասնակից էլ հայտնեց, թե «Ուժեղ Հայաստանը» առայժմ վերջնական որոշում չունի մանդատները վերցնելու վերաբերյալ:
Հարցին, թե ինչին են սպասում, որ վերջնական որոշում կայացնեն, նա պատասխանեց. «Երևի Սահմանադրական դատարանի որոշումից հետո կգան վերջնական որոշման»։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում.
Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը: Քաղաքական 7 ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկում են Սահմանադրական դատարանում: Գործի քննությունը մեկնարկել է այսօր:
Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։