Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու հարցով

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ:

ԿԸՀ-ի խոսնակն Ազատությանն փոխանցեց, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշախտանքային ծանրաբեռնվածությամբ»:

Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար: Արդյոք միջնորդությունը վերաբերում է այս գործի, թե նորն են հարուցել, Գլխավոր դատախազությունը դեռ չի պարզաբանել:

Նախորդ անգամ ԿԸՀ-ն դատախազությունից դիմում չէր ստացել: Թե ինչպե՞ս է այդպես ստացվել, «Ազատությունը» հարցն ուղղել էր գլխավոր դատախազությանը: Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը նախ փոխանցեց, թե կճշտի և կարձագանքի, ապա հորդորեց գրավոր հարցում ուղարկել:

Ծառուկյանը դեռ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և ըստ օրենքի՝ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: Թեկնածուն նաև չի կարող զրկվել ազատությունից, եթե չկա ԿԸՀ-ի համաձայնությունը, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանքի պահին կամ անմիջապես դրանից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ. ինչո՞ւ դատախազությունը նախ չի դիմել ԿԸՀ