Կոս․ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն, X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ նվերի և հանդիպման ընթացքում ունեցած «շատ լավ քննարկման» համար։

Կոսի խոսքով՝ հանդիպումը կայացել է վաղը մեկնարկող «Կապակցվածության օրակարգ» հարթակից առաջ, որի շրջանակում ԵՄ-ն ցանկանում է Հայաստանին ավելի սերտ կապել հարևանների և Եվրոպայի հետ։

«Սա կօգնի հայ արտադրողներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և իրենց բարձրորակ արտադրանքը հասցնել նոր շուկաներ», - գրել է եվրահանձնակատարը։

Նախօրեին Եվրամիությունը Հայաստանին 34 միլիոն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։

Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխանցմամբ՝ միջոցները կուղղվեն առևտրի խթանման ծրագրերին, գործարար կապերի ընդլայնմանը և հայկական արտադրողների համար նոր շուկաներ բացելուն։ Աջակցություն կստանան հատկապես ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ոլորտներ։

ԵՄ-ն նշում է, որ սա Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ամրապնդելուն ուղղված աջակցության փաթեթի առաջին մասն է։ Հուլիսի 5-ին Մարթա Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա քայլերը քննարկելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ սահմանափակումների ֆոնին՝ Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ինԵվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները. Մարագոս«Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայեն50 միլիոն եվրո ԵՄ-ից՝ ՀՀ-ին. ինչ փաթեթ է առաջարկում ԲրյուսելըԵՄ շուկաներ ծիրանի արտահանման համար ևս արտոնություններ կտրամադրվե՞նՀայ բեռնափոխադրողներն ահազանգում են՝ նոր շուկաներ հայկական արտադրանքը հասցնելու հարցում խնդիրներ ունենՄարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան