Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները. Մարագոս

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Եվրամիությունը քննարկում է հայ արտահանողների համար նոր շուկաներ բացելու հնարավորությունները:

«Սա չի հանդիսանում որևէ նոր միջոց, սա շարունակությունն է այն ամենի, ինչ մենք իրականացնում ենք, փորձում ենք մեր աջակցությունը տրամադրել տնտեսության դիվերսիֆիկացմանը Հայաստանում ու փորձում ենք օգնել Հայաստանի արտահանողներին գնել նոր շուկաներ: Մենք այս մասին քննարկումները ծավալում ենք կառավարության հետ՝ ուղիղ քննարկումների միջոցով, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ, որպեսզի օգնենք արտադրողներին, արտահանողներին գտնել նոր շուկաներ», - ասաց նա:

Մարագոսը նշեց, որ այսօր ավելի ուշ կներկայացնեն միջոց, թե ինչպես են օգնելու արտահանել հայկական ծաղիկները եվրոպական շուկա, մասնավորապես Լատվիա: Նա հավելեց, որ քննարկումներ են ընթանում Նիդերլանդներ արտահանելու ուղղությամբ ևս:

«Մենք արդեն ունենք աջակցության նոր ձևաչափ, որը փորձում ենք ընդլայնել ու նոր միջոցներ ներդնենք, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծենք արտադրողների ու արտահանողների համար: Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մակարդակով քննարկումներն ընթանում են, մեր գործընկերներին մենք փորձելու ենք օգնել գտնել՝ նույնականացնել ու գտնել նոր միջավայրեր, - ասաց ԵՄ դեսպանն ու ավելացրեց, - Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը արտադրողներին ու արտահանողներին ավելացնել»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել, որ ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին:


XS
SM
MD
LG