Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) համաձայնություն տվեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ թե՛ մեղադրանք առաջադրելու, թե՛ ազատությունից զրկելու դատախազության միջնորդություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԿԸՀ-ն քննարկում է ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ դատախազության միջնորդություններըՌոբերտ Քոչարյանին առնչվող գործը, ինչպես նշում է փաստաբան Արամ Օրբելյանը, վերաբերում է 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքին։
«Հիշեցման կարգով՝ առաջադրված մեղադրանքները վերաբերվում էին 2004-2009: Պաշտոնական դիրքի չարաշահում, հիմա արդեն բոլոր մեղադրանքներին գումարում են փողերի լվացում, ըստ էության, հանձնաժողովը արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինքը ինչ է անում, որովհետև այսքան երկար տևողության պատճառներից հիմնականը հետևյալն էր՝ նախկին վարույթներից հետո ուղղակի հարցնում ենք՝ լավ, կասե՞ք քննարկվող հարցերի շրջանակը, որովհետև վարույթը սկսվեց նրանով, որ հանձնաժողովից ներկայացվեց, որ մենք հիմա իրավական հարցեր չենք քննարկելու, իրավափաստերի հարցեր չենք քննարկելու, որին շատ հստակ ասացինք՝ լավ, կարո՞ղ եք պարզաբանել այս վարույթի ժամանակ ի՞նչ եք քննարկում։ Ասեց՝ «պարզաբանեմ. Սահմանադրական դատարանը ասել է, որ դուք պետք է կարողանաք հարցեր տաք, ծանոցված լինեք, նյութերը կարդաք»։ Ասեցի՝ այդ հասկացա, այդ վարույթի ընթացքն է, բա ի՞նչ ենք քննարկելու, որոշման հիմքում՝ իրավական արգումենտներ, քաղաքական արգումենտներ գործընթացի հետ։ «Չէ, մենք փաստեր չենք քննարկում», ու պարզ է, որ հանձնաժողովը տեղյակ չի՝ ինքը ինչ գործառույթ ունի։ Ինքը գտնում է, որ ինքը ուղղակի պետք է կարդա, եթե այդտեղ հայերեն տեքստ է գրած ինչ-որ բանով բավարարի, ընդ որում՝ արդեն չգիտեմ որ երրորդ անգամ է հանձնաժողովի քվեարկությունները, այս գործին չի վերաբերվում էլի, եթե ուշադիր նայեք, բոլորը միաձայն են», - ասաց Օրբելյանը:
Օրբելյանն ընդգծեց՝ «այս գործընթացում որևէ կրիմինալ չկա»՝ և նշեց. «Որոշումը որևէ կերպ չի վիճարկվել և այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, որ առաջ գնալով, որպեսզի չդառնա ինչ-որ բան եմ անում, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Հետագայում արդեն, երբ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում և այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մեծի նկատի ունեմ այն գումարը, որը համարժեք է համապատասխան մասին և ինչ-որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը վերաբերվում է «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին։ Հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում իր գումարներով այդ անձը կա, ռեալ է։ Երբ որ մենք դիտարկենք, ակնհայտորեն կեղծված թվերով, եթե հաղորդագրություն տարածել են կամ չէ, կարծեմ 12 միլիոն դրամով գնել են մի միլիարդ, չգիտեմ ինչքան, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր կա, ներդրման ծրագրի արդյունքում պարտավորություններ է ստանձնել ներդրողը»։
Երկու ընդդիմադիրների ներկայացուցիչներն էլ քաղաքական ենթատեքստ են տեսնում այս միջնորդությունների մեջ։
«Ես դա փոխկապակցում եմ քաղաքական, գործընթացների հետ և բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում, մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով, հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են», - ասաց Օրբելյանը։
«Որևէ մի տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել», - նշեց Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով է մեղադրյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության հոդվածով։ Դավիթ Ղազինյանը հերքում է մեղադրանքը։
«Շուրջ 12-13 օր բացառապես ազատության մեջ գտնվող անձը, ում վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները, արդեն կարող եմ դա էլ պնդել, հանրային հասանելիություն ունեին հենց Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակումը կատարելու միջոցով, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը, արդեն, իհարկե, դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը», - ասաց Վարդևանյանը:
Ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր կեսօրից:
Ընտրություններից առաջ և քվեարկության հաջորդ օրվանից վարչապետ Փաշինյանը հայտարարում է իր հիմնական մրցակիցներին բանտեր նետելու մասին: Ընդդիմության առաջնորդների՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը Փաշինյանն այնվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն: