Քննչական կոմիտեն վաղ առավոտյան խուզարկել է «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը։
Պաշտոնապես դեռ չի հաղորդվում, թե Մանուկյանն ինչ կարգավիճակ ունի այս գործով, Քննչականը միայն հայտնում է, որ այն կապված է Անդրանիկ Թևանյանի՝ «լրտեսության, պետական դավաճանության» վարույթի հետ։
Ավելի վաղ լրտեսության գործով կալանավորվել էր Արեգնազ Մանուկյանի թիմակից, «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ով նույնպես ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է:
Թևանյանը մեղքը չի ընդունում, քրեական հետապնդումն էլ համարում է քաղաքական։
Քննչական կոմիտեն, մինչդեռ, պնդում է, որ Թևանյանը հավաքագրել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, և 2024 թվականին «Ռուսաստան-Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, որը, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց նրանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Ըստ ՔԿ-ի՝ այդ տեղեկությունները վերաբերել են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում սահմանազատման թեմայով անցկացված փակ, գաղտնի լսումներին։ Այդ ժամանակ Արեգնազ Մանուկյանը դեռ պատգամավոր էր: