«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմտնի Ազգային ժողով, թե ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ:
«Վերահաշվարկի արդյունքում կինանաք՝ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը [Ազգային ժողով] մտնում է, թե չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի ԱԺ-ը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ», - ասաց Նարեկ Կարապետյանը:
Նախնական տվյալներով խորհրդարանից 0.004 տոկոսով դուրս մնացած ԲՀԿ-ն ահազանգում է տասնյակ անճշտությունների մասին: Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի պնդմամբ՝ միայն 4 ընտրատեղամասերի արձանագրության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առկա տվյալների համեմատությամբ հայտնաբերել են 120 պակաս ձայն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քոչարյանը ՍԴ-ում կվիճարկի ընտրությունների արդյունքները, Ծառուկյանը պահանջում է իր 120 ձայները«Ուժեղ Հայաստանի» առաջին համարը հավելեց. «Եթե կարողացանք այնպես անենք, որ դատարանների նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, հավասարակշռելու է և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել: Եթե տեսնենք, որ արդյունք չի լինելու, հանդես կգանք հայտարարությամբ»:
Խոսելով իշխանափոխության հնարավոր ուղիների մասին՝ Կարապետյանը նշել է երկու տարբերակ՝ ընտրություններ և սահմանադրական ճանապարհով փողոցային պայքար։
«Փողոցային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին: Այսօր պատմականորեն ընդամենը 8 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխի իր դիրքորոշումը Փաշինյանը կորցնում է աթոռը: Իհարկե ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ», - նշեց Նարեկ Կարապետյանը:
Նախօրեին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստանը»՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):