Ընտրական հանցագործությունների դեպքերով ձերբակալվել է 194 անձ

Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով՝ քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ։ 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել են կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ 12 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 45 անձի վերաբերյալ, և գործերն ուղարկվել են դատարան՝ մեղադրական եզրակացությամբ։

Միաժամանակ, 52 քրեական վարույթների շրջանակում իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ։ Հարցաքննվել է ավելի քան 300 անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում։ Արդյունքում հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր հայտնաբերող սարքավորումներ, ինչպես նաև հազարավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի գրասենյակում և Արա Նախշքարյանի տանըԽուզարկություններ՝ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, կան ձերբակալվածներ