Մատչելիության հղումներ

Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի գրասենյակում և Արա Նախշքարյանի տանը

Լրացված

Գյումրիում խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի գրասենյակում: Շուրջ 4 ժամ տևած խուզարկությունից հետո իրավապահները դուրս եկան համակարգիչներով: Նրանք տարել են նաև ընտրական հանձնաժողովների ցուցակներ: Այս մասին «Ազատությանը» հայտնեց խուզարկությանը մասնկացած Հովիկ Պետրոսյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկանծու է:

Բացի դաշինքի գրասենյակից խուզարկություններ են իրականացվել նաև դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի տանը:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

XS
SM
MD
LG