Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում կմեկնարկի Ախուրիկի երկաթուղային հանգույցի նորոգումը, և պատրաստվում են Ախուրիկ-Աքաքյա երկաթուղու վերաբացմանը՝ առանց ժամկետներ նշելու: Փաշինյանը չմանրամասնեց նաև, թե ինչքան գումար է անհրաժեշտ և որտեղից է այն հատկացվելու:
Բայց սա էլ ամբողջը չէ, հայտարարեց Փաշինայանը: «Հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որոհետև մենք նախկինում չէինք էլ նկատել, բայց միջազգային փորձագետները, որոնք 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո համակ ուշադրությամբ հետևում են Հայաստանին ու Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, նկատել են, որ արևմուտքից արևելք կամ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է ՀՀ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզով: Մենք ավարտին ենք հասցնում, այսինքն ավարտին ենք հասցրել Շիրակի մարզի մի հատվածը Աշտարակ-Գյումրի Հյուսիս-հարավի հատվածը, բայց հիմա միջազգային ներդնողները մեծ ուշադրություն են հրավիրում և արդեն իսկ եկել են մեզ մոտ նոր առաջարկով՝ կառուցելու արևելք- արևմուտք նոր մայրուղի, որը նույնպես անցնելու է Շիրակի մարզով, Տավուշի մարզով Լոռու մարզով, և երկաթուղուն զուգահեռ առաջիկա տարիներին մենք կսկսենք նաև ավտոճանապարհի կառուցումը, որը, արևելք-արևմուտք ճանապարհը, որը կլինի ամենակարճ ճանապարհը Կենտրոնական Ասիան կապող արևմուտքի հետ»:
Այս իրադարձությունները որակելով դարակազմիկ՝ վարչապետը հայտարարեց. «Այս փոփոխությունները խոստանում են միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում Հայաստանում և Շիրակի մարզում: Տասնյակ հազարավոր աշխատատեղեր Շիրակի մարզում: Եվ այլևս Շիրակի մարզը չի լինելու Հայաստանի աղքատ մարզերից մեկը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղու հարցերըՆախօրեին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար»։